«Ես մեղավոր չեմ, մի խփեք ինձ». Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
քպ

Տրանսպորտի «բարեփոխումների» շուրջ առաջացած խնդիրների մասին խոսելիս` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ թղթի վրա գրված իդեալական փոփոխությունները կյանքի կոչվելիս բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում: «Առանց ներվայնանալու չի լինում բարեփոխում անել:

Բա չգնա՞նք առաջ:

...Ցանկացածն, իր կյանքը որ պլանավորում է, հավաքվում, տնեցիներին ասում են` մենք հիմա սենց ենք ապրելու, բայց տնից դուրս էդ կյանքն սկսում ա ներվայնացնել, ինչ-որ բան նենց չի գնում:

Ճանապարհին ավտոյի անվադողն ա թողնում, հետո սաղ հարձակվում են վարորդ հայրիկի, պապիկի կամ մայրիկի վրա, թե` էս պագրիշկեքդ խի՞ չես ժամանակին փոխում: Նա էլ ասում ա` փոխել եմ, մեխ ա եղել ըտեղ, ես մեղավոր չեմ, մի խփեք ինձ:

Վարորդը պետք է գնար մագնիսով ողջ ճանապարհը մաքրեր, էդ վախտ էլ կասեին` արա էս ուր ես 3 ժամ չկաս: Հետո էլ կգնային, փոսը կընգնեին: Կյանքն ընենց չի, որ շարես ոսկեղենիկ ու դուրս շպրտես, իդեալական գնա»: