Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները հանդիպել են 11-րդ անգամ։ Պայմանավորվածություն են ձեռք բերել՝ պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ ՀՀ-ի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից։ 24News-ի հետ զրույցում քարտեզագետ Ռուբեն Գալչյանը նշեց, որ այդ հատվածը Հայաստանի հյուսիսային մասի՝ Տավուշի հատվածն է, որտեղից և սկսվել էին սահմանազատման աշխատանքները։
«Մեր սահմանազատման աշխատանքները մենք կարող ենք անել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանի վրա, Վրաստանի սահմանը խնդրո առարկա չէ և այս հանձնախմբի աշխատանքների մեջ չի մտնում»,- ասաց քարտեզագիրը։
Քարտեզագրի խոսքով, սահմանազատումը չի կարելի կիսատ կամ հատվածական անել, եթե սկսել են Տավուշից, ապա պետք է շարունակել և ավարտին հասցնել այդ հատվածը․ «Տավուշից հետո հավանաբար հաջորդ սահմազատվող հատվածը կլինի Արծվաշենի շրջանը, Ջերմուկը, Սև լիճը, Իշխանասարը և Գորիս-Կապանը, վերջինը երկարատև լուծումներ է պահանջում»,- մանրամասնեց Գալչյանը։
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։
0Comments