ԱԺ-ում քննարկվում է Հարկային օրենգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ |
Մասնավորապես առաջարկվում է Հարկային օրենգրքով սահմանել, որ փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ հանցագործության հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչև փոխադրամիջոցը սեփականատիրոջ տիրապետմանը հանձելը։
«Դեպքերը շատ-շատ են, երբ տրանսպորտային միջոցները առևանգվում են, բայց մարդը ստիպված է լինում գույքահարկ վճարել։
Առաջարկում եմ նախագծի մեջ նաև մտցնել նորմ, համաձայն որի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների սեփականատերերը ևս օգտվեն այս օրենքից և գույքահարկ չվճարեն»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«ԼՂ օկուպացված տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների համար պետք է գույքահարկ չվճարվի»․ Արմեն Խաչատրյան
0Comments