Վաշինգտոնն ամբողջովին կենտրոնացած է Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունների վրա, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ այս շաբաթ հնարավոր կլինի վերջ դնել հակամարտությանը։
Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։
Նա նաև հավելել է, որ դեռևս ոչ մի հայտարարություն չկա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հնարավոր անձնական հանդիպման վերաբերյալ։
«Ես մանրամասներ չունեմ և այս առումով ոչինչ չունեմ հայտնելու», – ասել է նա՝ պատասխանելով Պուտինի և Թրամփի հանդիպման ժամկետների մասին և այն հարցին, թե արդյոք այն նախատեսվում է անցկացնել Սաուդյան Արաբիայում։
«Ներկայումս նախագահ [Թրամփը] և նրա թիմը մեծ ուշադրություն են դարձնում այս պատերազմի երկու կողմերի հետ բանակցությունների շարունակմանը, որպեսզի վերջ դնեն հակամարտությանը։ Եվ նախագահը [Թրամփը] շատ վստահ է, որ մենք կարող ենք դա հաջողությամբ ավարտել այս շաբաթ», – ընդգծել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը։
Նա որևէ պարզաբանում չի տվել իր հայտարարության վերջին արտահայտության վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, Լիվիթը նկատի է ունեցել հաջորդ շաբաթը։ Մամուլի քարտուղարը, սակայն, չի հստակեցրել, թե ինչի վրա է հիմնվում այս կանխատեսումը։
0Comments