«Հարսանեկան Ping Pong»-ի դերասանական կազմն ու ռեժիսոր Արշալույս Հարությունյանն այս շրջանում Միացյալ Նահանգներում են, որտեղ հանդես են գալիս արդեն սիրված ներկայացմամբ։
Բացի աշխատանքից՝ դերասաններն, իհարկե, ժամանակ են տրամադրում նաեւ զբոսանքին ու նոր վայրեր բացահայտելուն։ Անի Խաչիկյանն ու Իննա Խոջամիրյանը կիսվել են իրենց զբոսանքից մի քանի դրվագով, որոնք Անին հրապարակել է իր ինստագրամյան էջում։
Լուսանկարներն արվել են Սան Ֆրանցիսկոյում։ Թե Անին, թե Իննան, նախընտրել են սպորտային, հարմարավետ ոճը։ Կադրում Անին մոխրագույն հուդիով է, որը համադրել է ավելի մուգ երանգի կոստյումի, սպորտային տաբատի ու սպիտակ կոշիկների հետ։ Որպես աքսեսուար դերասանուհին վերցրել է փոքրիկ սպիտակ պայուսակ։ Իննան ցուցադրել է իր հարթ որովայնը՝ կրելով սպիտակ մինիտոպ, մոխրագույն բաճկոն ու սպորտային տաբատ։ Նա կերպարը համադրել է կանաչ սպորտային կոշիկներով, ձմեռային գլխարկով ու արեւային ակնոցով։ «Սան Ֆրանցիսկոն եւ թիթեռնիկները»,-հրապարակումը մակագրել է Անին։
Հավելենք, որ ներկայացման մեջ հանդես են գալիս նաեւ Գոռ Հակոբյանը, Լեւոն Հախվերդյանը եւ Մանե Մխոյանը:
0Comments