Մասկը հայրենասեր է. Թրամփ

Մանրամասներ
Թրամփ Մասկ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլոն Մասկին հայրենասեր է կոչել և հայտարարել, որ գոհ է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման վարչության (DOGE) ղեկավարի պաշտոնում  նրա աշխատանքից։

Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում (CPAC) ելույթի ընթացքում, անդրադառնալով ամերիկյան կառավարության ծախսերի ավելորդությանը և բյուրոկրատիայի կրճատմանը, Թրամփն ընդգծել է DOGE-ի ստեղծումը։ «Իլոնը հիանալի է աշխատում», – հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ նշելով, որ Մասկին, ըստ էության, «այս աշխատանքը հարկավոր էլ չէ»։

«Երբ ինձ հարցնում են, թե ինչ պաշտոն է զբաղեցնում նա [Իլոնը], ես պատասխանում եմ. «Նա հայրենասեր է»», – շարունակել է Թրամփը։

«Դաշնային կառավարությունում մենք ազատվում ենք ոչ պիտանի, անիրազեկ և կոռումպացված բյուրոկրատներից»,- ընդգծել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պարզաբանելով, որ արդեն ավելի քան 75 000 դաշնային ծառայող օգտվել է փոխհատուցման վճարի դիմաց կամավոր հրաժարական տալու իր առաջարկից։

«Մենք ցանկանում ենք, որ կառավարությունը լինի ավելի փոքրաթիվ, բայց ավելի արդյունավետ։ Մենք ցանկանում ենք պահպանել լավագույններին և ազատվել վատագույններից», – ամփոփել է Թրամփը։