ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր թիմին հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 20-ին նրա երդմնակալության արարողությունից հետո առաջին օրերին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ «Թրամփն իր օգնականներին հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի օր հետո»։
Զրույցի թեմաներից մեկը, հաղորդում է CNN-ը, կլինի առաջիկա ամիսներին ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակով երկու առաջնորդների հնարավոր անձնական հանդիպման քննարկումը։
0Comments