Հռոմի պապը Աբու Դաբիում պատարագ է մատուցել

Ներկա է գտնվել ավելի քան 130 հազար մարդ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում հանրային պատարագ է մատուցել, գրում է The National հարթակը:

Pope
Պատարագը, որին ավելի քան 130 հազար մարդ է ներկա գտնվել, տեղի է ունեցել Zayed Sports City մարզադաշտում: Այն ուղիղ եթերով հեռարձավել է տեղական հեռուստաալիքներով:  

Pope
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապն ԱՄԷ էր ժամանել փետրվարի 4-ին՝ այսպիսով դառնալով Արաբական թերակղզի այցելած առաջին Պապը: Նա հրավիրվել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամադ իբն Զայեդ ալ Նահայանի կողմից՝ միջդավանական համաժողովի մասնակցելու և կրոնական հանդուրժողականության վրա հիմնված ամուր հարաբերություններ հաստատելու նպատակով:

Pope