Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում հյուրընկալել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և նրա համար «ջերմ» ընդունելություն կազմակերպել, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքական գործիչները հանդիպել են Մերկելի գրասենյակի մոտ:
Պարբերականը նկատում է, որ հանդիպման կադրերն ակնհայտ ցույց են տալիս Գերմանիայի կանցլերի՝ ԱՄՆ նախկին և ներկա նախագահների հետ հարաբերությունների տարբերությունները:
Օբամայի հետ Մերկելը ջերմ է ու անկաշկանդ, մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեպքում այդ ամենը չկա:
Ավելի վաղ Օբաման խոստովանել էր, որ պաշտոնավարման տարիներին իր ամենասիրելի գործընկերներից մեկը հենց Մերկելն էր:
Օբաման Գերմանիա է ժամանել ապրիլի 5-ին: Նա պատրաստվում է մասնակցել Համաշխարհային առաջնորդության համաժողովին:
0Comments