Բայդենի վարչակազմն առանց պահուստի է թողել ԱՄՆ զինվnրшկшններին. Թրամփ

Մանրամասներ
թրամփ

Բայդենի վարչակազմն առանց զինամթերքի է թողել ԱՄՆ զինվորականներին, քանի որ դրանք ուղարկում է Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պետական բարձրագույն պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփը։

Մենք կրկին զինամթերք չունենք, քանի որ այդ տղաները (ներկայիս իշխանությունները) դրանք տվել են Ուկրաինային։ Նրանք ուղարկել են հսկայական քանակությամբ հրթիռներ, արկեր և այլն»,- ասել է Թրամպն ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին զինծառայող Շոն Ռայանի հետ զրույցի ընթացքում:

Առանց Արևմուտքի օգնության Ուկրաինան «կպարտվեր առաջին շաբաթվա ընթացքում», հավելել է նա:

Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ եթե հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, անմիջապես կապ կհաստատի Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ և կոչ կանի նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Քաղաքական գործիչը նաեւ խոստանում է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը, որը, ըստ նրա, կարող է սկսվել Բայդենի վարչակազմի քաղաքականության շնորհիվ։