Ոստիկանությունը Նուր-Սուլթանում բերման է ենթարկել 161 օտարերկրյա անձի. Պարզվում է քաղաքում նրանց գտնվելու օրինականությունը

Մանրամասներ

ա

Ավելի քան 160 օտարերկրյա քաղաքացիներ են բերման ենթարկվել ոստիկանություն՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Պարզվում է քաղաքում նրանց գտնվելու օրինականությունը: Այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից։

«Ոստիկանություն է բերման ենթարկվել 161 օտարերկրյա անձ՝ մայրաքաղաքում գտնվելու օրինականությունը ստուգելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Լուրը փոխանցում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը: