Ղազախստանում այսօր անցկացվեցին արտահերթ նախագահական ընտրություններ։
Նախնական տվյալներով առաջատարը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։
Ըստ exit poll-ի տվյալների՝ նա հավաքել է 82,45 %։
Պետության ղեկավարն այժմ ընտրվում է յոթ տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի (համաձայն Սահմանադրության փոփոխությունների): Ընտրություններին մասնակցել է վեց թեկնածու, այդ թվում՝ երկու կին և Ղազախստանի գործող նախագահը:
0Comments