Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ապրիլի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Հայտնում են ՀՀ կառավարությունից:
Այցի շրջանակում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:
Նախատեսված է նաև Ղազախստանի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
0Comments