Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆ

Մանրամասներ
ագն

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ:

Երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։

«Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները», - ասել է Սմեդյարովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ղազախստանի ԱԳՆ-ից հայտարարել էին, որ ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ։