Ղազախստանի պաշտպանության նախարարությանը պատկանող ՄԻ-8 ուղղաթիռը երկրի արևմուտքում կոշտ վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ինքնաթիռում եղել են անձնակազմի 3 անդամները, նրանցից մեկը զոհվել է, երկուսը՝ տուժել:
«Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:40-ին, ահազանգ է ստացվել Մարկուտսկի շրջանի Սարիժար գյուղի մոտակայքում ուղղաթիռի կոշտ վայրէջքի մասին: Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ուժեր և միջոցներ՝ 5 միավոր տեխնիկա և անձնակազմի 23 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները մարել են հրդեհը:
ԱԻՆ փրկարարներն աշխատում են ՄԻ-8 ուղղաթիռի կործանման վայրում
Նշվում է, որ տուժածներից երկուսը ՅԱԿ-40 ինքնաթիռով տեղափոխվել են Ակտոբե քաղաք՝ օդային պաշտպանության ուժերի ռազմական ինստիտուտ։
0Comments