Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ «Հայկական ավիաուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Դիանա Կարապետյանը հայտնել է, որ մահացողը մոտ 50 տարեկան տղամարդ է. նրա ինքնազգացողությունը վատացել է Մոսկվայից Երևան թռչելիս։
«Մահը վրա է հասել, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել։ Դեռ օդում տևական ժամանակ առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Ուղևորների մեջ երկու բժիշկ է եղել, նրանք ևս առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Օդանավի վայրէջքից հետո շտապօգնության երկու բրիգադ է մոտեցել բուժօգնության համար։
Ցավոք, քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել։ Տղամարդը անձնակազմին նախապես չի զգուշացրել, որ առողջական խնդիրներ ունի, ենթադրում են, որ հանկարծամահություն է»,–նշեց «Հայկական ավիաուղիներ» ընկերության մամուլի խոսնակը։
0Comments