«Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում

Մանրամասներ
գրոզնի

AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում հատուկ ռեժիմի պատճառով, որը մտցվել Է Ուկրաինայի հարձակումների պատճառով:  Այս մասին հայտարարել է «Ռոսավիացիա»-ի ղեկավարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ինքնաթիռի կործանման վերաբերյալ Ռուսաստանն անմիջապես տեղեկացրել է ղազախ և ադրբեջանցի գործընկերներին հետաքննության շուրջ համագործակցության իր լիակատար և համապարփակ պատրաստակամության մասին:

Աղետի օրը Գրոզնիի օդանավակայանի տարածքում իրավիճակը շատ ծանր է եղել»,- ասել է ղեկավարը:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, փրկվել է 29-ը: