Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերությունը, որին պատկանում էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռը, վթարի նախնական պատճառ է համարել «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցությունը»:
«Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության հետ համաձայնությամբ [Բաքվից դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ թռիչքները չեղարկելու մասին] որոշումը հիմնված է Embraer 190 J2-8243 Բաքու - Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական արդյունքների վրա, ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցությունների հետևանքով և հաշվի է առնում թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկերը»,- ասված է ավիաընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ բացատրելով թռիչքների դադարեցման պատճառը։
0Comments