ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում ակտիվ քննարկման առարկա է դարձել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժվարանում կանգնած մնալ կամ քայլել։
Տեսանյութը 10 վայրկյան տևողություն ունի, սակայն դրանում ակնհայտ է Էրդողանի տկար կեցվածքը։
Նախկինում ևս համացանցում հրապարակվել են նմանատիպ կադրեր։ Օրինակ Վաշինգտոնում հայտնի հետազոտող Սթիվեն Քուքը «Foreign Policy» ամսագրում վերջերս հրապարակած հոդվածում նշել էր, որ Էրդողանի առողջական վիճակը աստիճանաբար վատթարանում է, ուստի նա 2023 թվականի նախագահական ընտրություններին հնարավոր է չկարողանա առաջադրել իր թեկնածությունը։
0Comments