Հացադուլ հայտարարած Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շիլաներ է ուտում և բնական հյութեր խմում: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:
«Սկզբում՝ բանկային քարտը ստանալիս, բանտարկությունից երկու օր անց, նա ձեռքբերեց որոշ սննդամթերք: Հետո հրաժարվեց դրանցից, որոշ ժամանակ անց նորից համաձայնեց՝ վերցրեց տարբեր շիլաներ և բնական հյութեր: Նա հիմա էլ օգտագործում է այդ սնունդը: Բնական է, երբ մենք խոսում ենք այդ մասին, մենք փաստեր ունենք: Դա բժշկի կողմից արված նշանակումներ չեն, այլ սնունդ, որը ստանում է բանտարկյալը»:
Նախարարը Սաակաշվիլիի փաստաբաններին կոչ է արել դադարել կեղծիք տարածելը՝ կապված Սաակաշվիլիի առողջական վիճակի հետ՝ նշելով, որ Վրաստանի նախկին նախագահի առողջությունը նորմալ վիճակում է:
0Comments