Իրանի բանակը 1000 նոր անօդաչու թռչող սարք կստանա

Մանրամասներ
իրան

Անօդաչու թռչող սարքերը, որոնք նախագծվել և արտադրվել են բանակի կողմից՝ Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման  դեպարտամենտի հետ համագործակցությամբ, առաջիկա օրերին կհամալրեն բանակը:

Այս մասին հայտնում է IRNA–ն՝ հղում կատարելով Իրանի բանակին:

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիումարս Հեյդարին ընդգծել է բանակի ցամաքային զորքերի՝ առաջադեմ ռազմական տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու կարողությունը:

Նա նշել է, դրանք կօգտագործվեն սպառնալիքներին դիմակայելու համար։