«Քաղաքացին անձերին չէր մերժել, թալանն էր մերժել. հիմա թալանը բազմապատկվել է. ծիծաղելի է, պարոնա՛յք, խեղկատակություն է». գործարար

Մանրամասներ
քպ

Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ իշխանության ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անդամները, նայելով ընտրողների աչքերին, ուղղակի ստում են, ստիպված պետք է ժամանակ տրամադրել և հանրությանը ներկայացնել, թե իրականում ո՞րն է այդ իշխանության նպատակը։

Ստորև՝ աղյուսակում, պարզագույն հաշվարկ եմ ներկայացրել, թե իրականում որքան է բարձրանում հարկը, օրինակ, առևտրային գործունեությամբ զբաղվող փոքր ու միջին բիզնեսի համար 33%)։
Կրկնում եմ՝ սա պարզագույն, պրիմիտիվ հաշվարկ է, այստեղ արտացոլված չեն մյուս բոլոր հարկերը, վարձավճարները, կոմունալները, աշխատավարձերը, լոգիստիկ ծախսերը և այլն։ Բաժանված չէ ըստ բիզնես ոլորտների՝ առևտրի մարժան միջինում 20%, ոսկեգործներ 1-5%, բենզինի արքաներ 50-100%(հումոր, բայց ո՞վ իմանա), և այլն։
Իսկ այն պնդմանը, թե սրանով պայքար է մղվում խոշոր բիզնեսի ստվերի դեմ, կպատասխանեմ հազարավոր օրինակներից ընդամենը մեկով.
օրինակ՝ ոսկյա զարդերի առևտրող զբաղվող տնտեսվարողները դեռ չունեն 100 տոկոսանոց ձեռքբերման փաստաթղթեր։ Ամենահեշտ կառավարելի ոլորտն է, որտեղ, թվում է թե, խոշորը պետք է ստիպողաբար փաստաթղթավորված վաճառեր իր ապրանքը մանրին, բայց... էլի բայց, էլի վերահսկող մարմիններն անզոր են այն մեկ-երկու խոշոր ոսկի ներկրողների դիմաց, և «ստիպված» մանրի հարկային բեռը ծանրացնելով են իբրև թե փորձում խոշորի ստվերը կրճատել։
Քաղաքացին անձերին չէր մերժել, թալանն էր մերժել։ Հիմա թալանը բազմապատկվել է, ուղղակի ստորաբար քողարկվում է պետական հարկերի, տուրքերի, տույժերի անվան տակ։
Ծիծաղելի է, պարոնա՛յք, խեղկատակություն է»։

Սամսոն Գրիգորյան