Էրդողանին և նրա ընտանիքին վիրավորելու համար 41 ցուցարար է ձերբակալվել

Մանրամասներ
էրդողան

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունների դեմ քաղաքում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ 41 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նրանք մեղադրվում են  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքի անդամներին «վիրավորելու» համար: Դատախազությունը հիշյալ անձանց մեղադրում է «նախագահին վիրավորելու», «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը խախտելու, «ծառայողական պարտականությունները կատարողին դիմադրելու» համար։ Նրանց գործով հետաքննությունը շարունակվում է։