Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների պատճառով պարետային ժամ կհայտարարվի

Մանրամասներ
ամն

Լոս Անջելեսի իշխանություններն աշխատում են տարածաշրջանում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով պարետային ժամ սահմանելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Los Angeles Times թերթը՝ վկայակոչելով Շերիֆի դեպարտամենտին։

«Շերիֆն ​​ասել է, որ գործակալությունը (Լոս Անջելեսի օկրուգի Շերիֆի գերատեսչություն) աշխատում է պարետային ժամ սահմանելու վրա, որը կգործի ժամը 18:00-06:00-ն՝ հրդեհի օջախների երկու գոտիների շուրջ գտնվող կոնկրետ տուժած շրջաններում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Թերթի տվյալներով՝ խոսքը Փալիսեդսի և Իթոնի շրջաններում հրդեհների օջախների գոտիների մասին է։