Պետդումայում կվադրոբերներին համարել են վարակի հետևանք և կոչ արել բուժել ենթամշակույթի հետևորդներին: Նման կարծիք է հայտնել Կալուգայից Պետդումայի պատգամավոր ընտրված Գենադի Սկլյարը։ Այդ մասին հաղորդում է Kaluga News-ը։
Պատգամավորի խոսքով՝ կվադրոբերներին պետք է մոտենալ բժշկական տեսանկյունից։ Նա նման ենթամշակույթն անվանել է մշակութային վարակ:
«Պետք է որոշել «վիրուսի» մասշտաբներն ու վտանգը, ինչպես նաև մշակել կանխարգելիչ և բուժական միջոցառումներ»,-ասել է Սկլյարը։
«Ներկայումս քննարկվում են այդ թեմայով օրենսդրական ցանկացած նորմ ընդունելու հարցը»,- Kaluga News-ի փոխանցմամբ, նշել է պատգամավորը։
Աղբյուր` Panorama.am
0Comments