Մարտի 5-ի երեկոյան ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքին՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքները. կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Սերգեյ Լիսակը։
Նրա խոսքով՝ Կրիվոյ Ռոգ քաղաքի «Ցենտրալնայա» հյուրանոցի վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, գրում է korrespondent.net-ը։
Իր հերթին, քաղաքի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ վիրավորվել է 29 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վիրավորներից 20-ի վիճակը ծանր է։ Կրիվոյ Ռոգում հարձակման վայրում արդեն 18 մարդ է փրկվել։
0Comments