Պուտինը խստացնում է միգրացիոն գործընթացը

Մանրամասներ
ռդ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ կոլեգիայի նիստի ընթացքում ոստիկանության աշխատակիցներից պահանջել է կանխել անօրինական միգրացիայի ուղիները: Այս մասին հայտնում է EADaily-ն։

«Միգրացիոն ոլորտում լուրջ խնդիրներ են դրված ՆԳՆ-ի առջև։ Այստեղ առաջնահերթությունը հասարակության և քաղաքացիների անվտանգությունն է, մեր մշակութային ինքնության պահպանումը։ Անհրաժեշտ է կանխել անօրինական միգրացիայի ուղիները, ավելի ակտիվորեն օգտագործել Միգրացիոն վերահսկողության ժամանակակից գործիքները», - նշել է նա։

«ՆԳՆ-ն այլ պրոֆիլային ծառայությունների հետ միասին պետք է ուսումնասիրի թղթային միգրացիոն քարտից հրաժարվելու եւ արտասահմանից եկողների էլեկտրոնային թույլտվության անցնելու հնարավորությունը։ Այս եւ այլ նորամուծությունները պետք է արտացոլվեն միգրացիոն պետական քաղաքականության նորացված հայեցակարգում, որը պետք է ընդունել արդեն այս տարի, որքան հնարավոր է շուտ», -ասել է պետության ղեկավարը: