Հերթով կգնանք կազինո խաղացողների հետևից. Հակոբ Արշակյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Պետք է ապոկալիպտիկ այս մթնոլորտը չզարգացնել, որովհետև Հայաստանում, մեծ հաշվով, մենք տեսել ենք հազար ու մի տեսակի լոտոներ, խաղատներ: Դրանք քայլ առ քայլ հաղթահարվել են: Սկզբում խաղատները դուրս եկան քաղաքից, հետո հասարակությունը հաղթահարեց լոտո խաղալու մոլուցքը: Հիմա համացանցի զարգացման հետ ի հայտ է եկել ինտերնետ բեթինգի ու խաղերի ոլորտը: Այս մասին խորհրդարանում խաղային ոլորտի կարգավորման նպատակով հարկային բեռի ավելացման մասին նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ պետք չէ խուճապի մեջ ընկնել, կոչերն ու գնահատականները չեն կարող օգնել այդ հարցում, այլ օգնելու են կոնկրետ մեխանիզմները, որոնք, ըստ էության, օրենքներով արդեն սահմանված են:

«Եվ խաղացողների իդենտիֆիկացումը, ըստ էության, օպերատորի ներդրմամբ նույնպես իդենտիֆիկացիայի ենթակա է, մարդկանց եկամուտները և ծախսերը այս ոլորտում նույնպես իդենտիֆիկացվելու են, և Կառավարության մեր գործընկերները ջանք չեն խնայում հնարավորինս արագ օպերատորի հարցը լուծելու համար: Մենք կգնանք հերթով այդ խաղացողների հետևից և կփորձենք իրենց սոցիալական ստատուսին համապատասխան արգելքները կիրառել»,- ասաց Արշակյանը:

Ինչ վերաբերում է հարկման մեխանիզմներին, նշեց՝ սա նաև արվում է վարքագծային փոփոխության համար: