Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 3 օրով գործուղվում է Իտալիա:
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին 2025 թվականի մարտի 13-15-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ)՝ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 142-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով։
- Սրբուհի Գալյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման ծախսերը (3 օրվա գիշերավարձ, 3 օրվա օրապահիկ և ճանապարհածախս) կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
0Comments