Պուտինը ստորագրեց Դարչիևին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան նշանակելու հրամանագիրը

Մանրամասներ
Ալեքսանդր Դարչիև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ալեքսանդր Դարչիևին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան նշանակելու հրամանագիրը։

Դարչիևը 2005-2010 թվականներին եղել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ, 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի հունվարը եղել է Կանադայում Ռուսաստանի դեսպանը։