Վատիկանը նոր փաստեր է հայտնել Հռոմի պապի առողջական վիճակից

Մանրամասներ
պապ

Փետրվարին հոսպիտալացված Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վիճակը մնում է կայուն։ Նոր շնչառական նոպաներ չեն եղել։ Այս մասին հայտնել է Vatican News պաշտոնական լրատվական պորտալը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը։

«Սուրբ հոր առողջական վիճակը այսօր էլ կայուն է մնացել՝ առանց շնչառական անբավարարության որևէ դրվագի», - ասվում է բժշկական ամփոփագրում:

«Հաշվի առնելով կլինիկական վիճակի բարդությունը՝ կանխատեսումը մնում է անորոշ», - ասվում է հրապարակման մեջ:

Ընդ որում՝ Հռոմի պապը հանգիստը փոխարինել է աշխատանքով՝ մասնակցել է Մեծ Պահքի մեկնարկի ծեսին, աշխատանքային զանգ կատարել և հաղորդություն ստացել։