Լոս Անջելեսում բռնկված հրդեհները կարող են հանգեցնել 50 միլիարդ դոլարի տնտեսական վնասի, իսկ ապահովագրական հատուցումները կարող են կազմել 20 միլիարդ դոլար։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հրապարակելով JPMorgan Chase & Co. բանկի վերլուծությունը
«Հրդեհներից առաջացած տնտեսական կորուստները կազմում են մոտ 50 միլիարդ դոլար, և մենք կարծում ենք, որ հատուցման ենթակա վնասները կարող են գերազանցել 20 միլիարդ դոլարը։ Այս գնահատականը կարող է աճել, եթե հրդեհները չկարողանան զսպել»,- նշվում է բանկի հայտարարության մեջ։
Լոս Անջելեսի տարածաշրջանում հրդեհները ոչնչացրել են մեծ թվով գույք, և դրանց տարածման տեմպը շարունակում է մտահոգիչ մնալ։ Տեղական իշխանությունները և հրշեջ ծառայությունները շարունակում են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը հրդեհը զսպելու ուղղությամբ։
0Comments