ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը նշել է, որ ստուգելու է ԱՄՆ ոսկու պաշարները Կենտուկիի Ֆորտ Նոքս ռազմաբազայում։ Այս մասին գործարարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Փետրվարի 17-ին Կենտուկիի հանրապետական սենատոր Ռենդ Փոլն իր X-ում առաջարկել է Մասկին ստուգել ԱՄՆ ոսկու պահեստը Ֆորտ Նոքսում:
«Ոսկի եմ փնտրում Ֆորտ Նոքսում։ Այդ ոսկին ամերիկյան ժողովրդի սեփականությունն է։ Ես իսկապես հուսով եմ, որ այն դեռ կա», - գրել է Մասկը։
Միլիարդատերը նաև հարցրել է, թե ով կարող է հաստատել, որ Ֆորտ Նոքսի ոսկին չի գողացվել։ Նա նշել է, որ ամերիկացի ժողովուրդը ցանկանում է իմանալ՝ այդ ոսկու պաշարը կա՞, թե՞ ոչ։
0Comments