Ֆիդանն ասել է, որ Սիրիայում քրդական կազմակերպությունների գործունեության ավարտն արդեն մոտ է

Մանրամասներ
ֆիդան

Թուրքիան ունի ուժ, կարողություններ և, առաջին հերթին, վճռականություն՝ իր անվտանգության բոլոր սպառնալիքները բնում վերացնելու համար․ հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ խոսելով քրդական կազմակերպությունների գործունեության մասին։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը, ելույթ ունենալով տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառմանը, ընդգծել է, որ PKK/YPG անջատողական ահաբեկչական կազմակերպության և Սիրիայում դրա ճյուղավորումների ավարտն արդեն մոտ է:

Դիվանագետը նաև նշել է, որ Անկարան «հաշվի չի առնում այն երկրներին (Ֆրանսիա), որոնք փորձում են Սիրիայում սեփական շահերն առաջ տանել»: