Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Մանրամասներ
ալիև

Հունվարի 8-ին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների շուրջ։

Էրդողանն ընդգծել է, որ երկրների միջև համագործակցությունը կզարգանա բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Նա նաև հայտարարել է, որ իր երկիրը լիարժեք աջակցություն է ցուցաբերում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար և միշտ Ադրբեջանի կողքին կլինի։