Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 23:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 28 և հարակից տների տանիքներում հրդեհ է բռնկվել:
Ժամանել են Երևանի 1-ին, 2-րդ, 7-րդ և 4-րդ հրշեջ-փրկարարական ջակոտներից 1-ական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաք փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:
Մինչ հրշեջների ժամանումը՝ 2 տան տանիքներում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները կարողացել են կանխել կրակի տարածումը՝ հարակից տներ, ապա մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուծաժներ չկան:
Պարզվել է, որ այրվել է 2 տան տանիք՝ 350 քմ տարածքով:
0Comments