Լաս Վեգասում այրվել են Tesla-ի մի քանի ավտոմեքենաներ: Ամերիկացի միլիարդատեր և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը սոցկայքի իր էջում գրառում է կատարել՝ տեղի ունեցածն անվանելով ահաբեկչություն:
Շաբաթներ առաջ մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել Օրեգոն նահանգում: Անհայտ անձը կրակել էր Tesla-ի ներկայացուցչության վրա և սպառնալից հաղորդագրություն ուղարկել Մասկին։
0Comments