«Դեդո-Բաբո»-ն՝ ադրբեջանական հուշակոթող

Ցուցահանդեսի ժամանակ «Մենք ենք, մեր սարերը» նեկայացվել է որպես ադրբեջանական հուշակոթող

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ցուցահանդեսներից մեկի ժամանակ Ադրբեջանն իր արտադրանքը ներկայացրել է Արցախում՝ Ստեփանակերտում, գտնվող «Մենք ենք, մեր սարերը» («Դեդո-Բաբո») հուշարձանի նմանությամբ կառուցված տաղավարով։ Այս մասին հայտնի է դարձել հայ օգտատերերին։

1967 թվականին Հայաստանի ԽՍՀ միջոցներով ԼՂԻՄ-ում հայ քանդակագործի ձեռամբ կառուցված հուշարձանի օգտագործումը ադրբեջանական կողմը բացատրել է նրանով, թե իբր այդ արձանը կառուցվել է Ադրբեջանի ԽՍՀ ֆինանսավորմամբ, թեև իրականում դա Մայր Հայաստանի նվերն է եղել Արցախի հայ բնակչությանը։