Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բայրամովն ու Աբդոլլահիանը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների միջև ստեղծված վերջին իրադարձությունները պետք է հարթել փոխադարձ երկխոսության և փոխըմբռնման շրջանակներում։
Այս առումով նշվել է Արտաքին գործերի նախարարությունների մամուլի քարտուղարների հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը։
0Comments