Եմենը պաշտոնապես պատերազմ են սկսել Իսրայելի դեմ

Մանրամասներ
Եմեն

Հաղորդումները վկայում են այն մասին, որ Անսարուլլահ իսլամական դիմադրությունը և Եմենի բանակը պաշտոնապես պատերազմ են սկսել Իսրայելի դեմ, գրում է Pars Today-ը։


Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարին երեքշաբթի օրը ասել է. 

«Գազայում գտնվող մեր ժողովրդին օգնելու համար մենք մեծ թվով բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր ենք արձակել օկուպացված Պաղեստինում սիոնիստական ​​թշնամու ուղղությամբ»:

Նրա խոսքով, «Եմենի Անսարուլլահի բանակի մուտքը պատերազմ պատահական չէր, և Եմենի ժողովրդի խնդրանքով էր, որ ներքաշվել են պատերազմի մեջ։ 

«Շուտով ցույց կտանք, որ Եմենի զենքը գերազանցում է։ Իսրայելի զենքերին։ Մենք կշարունակենք ավելի որակյալ հարձակումները հրթիռներով և անօդաչու սարքերով, մինչև Իսրայելի ագրեսիան դադարեցվի»։

Նա նաև հավելել է, որ «այս գործողությունը Պաղեստինում իրենց ճնշված եղբայրներին ոււղված աջակցության երրորդ գործողությունն է, և այն կշարունակվի»։