Իսրայելցի զինվորականները ոչնչացրել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման երկու հրամանատարի։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։
Նրա տվյալներով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) եւ Անվտանգության գլխավոր ծառայությունը (Շին Բեթ) հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկիչների թիրախներին եւ զինյալներին՝ թուլացնելու ՀԱՄԱՍ-ի ռազմական հնարավորությունները եւ վերացնելու սպառնալիքները հրեական պետության եւ նրա զինծառայողների համար։
Այս ռմբակոծությունների ընթացքում զոհվել է «Գազա» բրիգադի հրամանատարի տեղակալ Ահմեդ Շիմալին, նշվել է մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Շիմալին պատասխանատու էր ՀԱՄԱՍ-ի 2023թ. հոկտեմբերի 7-ի ներխուժմանը գործողություններին նախապատրաստվելու, ինչպես նաեւ պատերազմի ընթացքում «Գազա» բրիգադի ուժերի տեղակայման, հարձակողական ռազմավարության պլանավորման եւ բրիգադի ուժերի ձեւավորման համար։
Տեղեկություն է ստացվել նաեւ «Շուջաիյա» գումարտակի հրամանատար Ջամիլ Վադիայի ոչնչացման մասին։ Նա ժամանակին այդ պաշտոնում փոխարինել էր Վեսամ Ֆարհաթին, որին ոչնչացչրել են 2023թ. դեկտեմբերին։ Վադիան մասնակցել է 2011թ. ապրիլին դպրոցական ավտոբուսի վրա հակատանկային հրթիռներով գրոհին, որի հետեւանքով զոհվել է 16-ամյա մի դեռահաս։
0Comments