Մենք ինքներս ենք խաղաղության առաջարկ արել եւ դա արել ենք մի քանի անգամ. Փաշինյան

Մանրամասներ

ա

Խաղաղության առաջարկը Ադրբեջանի մենաշնորհը չէ, մենք ինքներս ենք խաղաղության առաջարկ արել եւ դա արել ենք մի քանի անգամ, շատ տարօրինակ է այդ արտահայտությունը, որ Հայաստանը չի առաջարկել: Այս մասին այսօր` նոյեմբերի 7-ին, Հանրային հեռուտաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանը` անդրադառնալով խաղաղության առաջարկի մասին խոսակցություններին:

«Հայաստանը արձագանքել է այդ հայտարարություններին, Հայաստանն ասել է, որ պատրաստ է, նաեւ մենք ընդգծել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային ձեւաչափի նպատակը հենց խաղաղության  համաձայնագրի հասնելն է: Եւ մենք ասել ենք, որ այո, պատրաստ ենք այդ քննարկումներին եւ պատկերացնում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում կատարվող աշխատանքի արդյունքներով, մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման ներառմամբ»,- ասաց նա` հավելելով, որ իրենք խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգ են որդեգրել:

Փաշինյանը անդրադառնալով հարցին, թե  ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների տարածաշրջան այցելելու հայտարարությունից հետո ինչո՞ւ այց չի եղել դեռ:

Փաշինյանը հիշեցրեց, որ վերջերս ԱՄՆ-ից պատվիրակություն էր ժամանել Հայաստան, որի կազմում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը: 

«Եվ ես այդ հարցը բարձրացրեցի, թե ինչու այցելությունը մինչև այդ պահը տեղի չի ունեցել: Եվ նա ասաց, որ իրենք աշխատում են այցն իրականացնելու ուղղությամբ: Ես կարծում եմ, այո, ժամանակ անցել է, կարող էր արդեն տեղի ունեցած լինել: Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան ինչ-որ խոչընդոտներ»,-ասաց Փաշինյանը: