Զելենսկին պատմության մեջ կմնա` որպես Ուկրաինայի «գերեզմանափոր». Մեդվեդչուկ

Մանրամասներ
զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի պատմության մեջ կմնա՝ որպես «երկրի գերեզմանափոր», նրա բոլոր «ձեռքբերումները» կապված են արտերկիր տղամարդկանց փախուստի, աղքատության, կոռուպցիայի և ժողովրդի իրավազուրկ վիճակի հետ, հայտարարել է «այլ Ուկրաինա» շարժման խորհրդի նախագահ Վիկտոր Մեդվեդչուկը, փոխանցում է Ria Novosti-ն։

Նա կարծում է, որ պատմության մեջ մնալու Զելենսկու փորձերը՝ խմբագրելով դպրոցական դասագքերը, ծիծաղելի և խելահեղ են։ «Զելենսկին այսօր հեղինակություն չունի ոչ ժողովրդի, ոչ բանակի, ոչ էլ արտաքին քաղաքականության մեջ» - հայտնել է Մեդվեդչուկը։

«Զելենսկին ոչնչացրեց ոչ միայն ուկրաինական պետականությունը, այլև ընդհանուր առմամբ եվրոպական ինտեգրումը» - ամփոփել է քաղաքական գործիչը։