Վավերացվել է Մակեդոնիայի վերանվանման մասին պայմանագիրը

Հունաստանի խորհրդարանը քվեարկել է համաձայնագրի օգտին

Հունաստանի խորհրդարանը քվեարկել է Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու Պրեսպանյան համաձայնագրի օգտին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բաց անվանական քվեարկության ժամանակ պայմանագրի վավերացմանը սատարել է 300 պատգամավորից 153-ը։ 146 պատգամավոր քվեարկել է դեմ, մեկը՝ ձեռնպահ։

Պայմանագրի վավերացման օգտին ելույթ են ունեցել ՍԻՐԻԶԱ իշխող կուսակցության 145, այլ կուսակցություններից եւ անկախ 8 պատգամավորներ։