Ուկրաինայի իշխանությունները պետք է ԱՄՆ-ի առաջարկն ուկրաինական հազվագյուտ հողային պաշարների օգտագործման մասին դիտարկեն որպես անվտանգության երաշխիքների բաղադրիչ։ Այդ մասին Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։
«Իմ կարծիքով՝ այդ տնտեսական համագործակցությունն սկսելը գերազանց գաղափար է, քանի որ այն կապահովի Ուկրաինայի անվտանգությունը: Նրանք կիմանան, որ Միացյալ Նահանգները տնտեսապես ներգրավված է, և մենք տնտեսական շահարգռվածություն ունենք Ուկրաինայում: Դա անվտանգության երաշխիքների մաս է Ուկրաինայի համար, և նրանք պետք է դրան նայեն այդ կերպ», – ասել է պաշտոնյան: Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա մի քանի օրերին Կիևը կհամաձայնի հազվագյուտ հողային մետաղների ոլորտում առաջարկվող գործարքին։
«Նրանք թանկարժեք մետաղներ շատ ունեն: (ԱՄՆ) ֆինանսների նախարարը եղել է Կիևում, նա գնացել է (Ուկրաինայի նախագահ) Զելենսկիի հետ քննարկելու…. վճարումները թանկարժեք մետաղների միջոցով՝ հաշվի առնելով օգնության ծավալը, որը տրամադրել է Միացյալ Նահանգները», – հավելել է Քելոգը:
0Comments