Կիմ Չեն Ընի քրոջն ընտրել են Հյուսիսային Կորեայի խորհրդարանի պատգամավոր

Տեղական օրենսդրությանը համապատասխան, ԳԺԺ-ի պատգամավոր ընտրվելուց հետո նա կշարունակի զբաղեցնել իր պետական պաշտոնը՝ զուգահեռաբար կատարելով պատգամավորի պարտականությունները

Կիմ Յո Չժոնը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի կրտսեր քույրը, 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի (ԳԺԺ) պատգամավոր Է ընտրվել մարտի 10-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Քվեարկության վերջնական արդյունքները մարտի 12-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ԳԺԺ-ի պատգամավորների ընտրություններին մասնակցել Է գրանցված ընտրողների 99,99 տոկոսը: Ընդ որում՝ նրանք բոլորն Էլ քվեարկել են հաջակցություն առաջադրված թեկնածուների, որոնք գրանցված Էին համապատասխան ընտրատարածքներում:

Կիմ Յո Չժոնը՝ Կիմ Չեն Ընի հարազատ քույրը, որին համարում են նրա մերձավոր խորհրդականներից մեկը եւ հանրապետության ամենաազդեցիկ կինը, Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի քարոզչության բաժնի պետի առաջին տեղակալն Է: Տեղական օրենսդրությանը համապատասխան, ԳԺԺ-ի պատգամավոր ընտրվելուց հետո նա կշարունակի զբաղեցնել իր պետական պաշտոնը՝ զուգահեռաբար կատարելով պատգամավորի պարտականությունները։