Փլուզվել է կամուրջ, շենքեր են ավերվել․ Մյանմայի հզոր երկրաշարժի հետևանքները

Մանրամասներ
մյանմայ

Հարավարևելյան Ասիայում հզոր երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մյանմայում՝ սկզբում 7,7 մագնիտուդ, մի քանի րոպե անց՝ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ:

Մյանմայում երկրաշարժի պատճառով ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել։ Այս մասին գրում են սոցցանցերի օգտատերերը։ Ավերվել են բնակելի շենքեր, փլատակներում կարող են մարդիկ լինել։ Մանդալայայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։

«Շատ ուժեղ էր ցնցվում։ Ես շենքի ներսում էի, այն ուժեղ ցնցվում էր, բոլորը դուրս էին վազում։ Հիմա բոլորը փողոցում են»,-ասել է Յանգոնում (Մյանմա) գտնվող զբոսաշրջիկը։

Ցնցումների հետևանքով հրդեհվել է Մանդալայի համալսարանը։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հինգ հարևան երկրներում՝ Թաիլանդում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում և Չինաստանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բանգկոկում փլուզվել է կառուցվող բարձրահարկ շենքը, փլատակներում առնվազն 43 բանվոր կա: