Մարտի 28-ին Երկրի վրա տեղի է ունեցել 1723 երկրաշարժ․ Լևոն Ազիզյան

Մանրամասներ
Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «2025 թվականի մարտի 28-ին Երկրի վրա տեղի է ունեցել 1723 երկրաշարժ առավելագույնը մինչև 7,7 մագնիտուդ ուժգնությամբ՝

1 երկրաշարժ 7 մագնիտուդից բարձր

3 երկրաշարժ 6-ից 7 մագնիտուդով

4 երկրաշարժ 5-ից 6 մագնիտուդով

76 երկրաշարժ 4-ից 5 մագնիտուդով

158 երկրաշարժ 3-ից 4 մագնիտուդով

374 երկրաշարժ 2-ից 3 մագնիտուդով

1107 երկրաշարժ 2 մագնիտուդից ցածր, որոնք մարդիկ հիմնականում չեն զգում:

Ամենաուժեղը Մյանմայում 7,7 մագնիտուդով ըստ ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի՝ էպիկենտրոնն ընկած է եղել Սագայն քաղաքից 16 կմ հեռավորության վրա, օջախի 10 կմ խորությամբ։

Սեյսմիկ էներգիայի ընդհանուր գնահատականը՝ 2,4 x 10¹⁶ ջոուլ (6590 գիգավատ ժամ, համարժեք 5,7 x 10⁶ տոննա տրոտիլ կամ 354,4 ատոմային ռումբ)»։