Պուտինի հետ առաջին հանդիպումը կլինի Սաուդյան Արաբիայում. Թրամփ

Մանրամասներ
թրամփ

Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում պատասխանել է լրագրողների հարցերին։

Նրա առաջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի շուրջ պայմանավորվել են այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ, կկայանա Սաուդյան Արաբիայում, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թրամփն ասել է, որ համաձայն է իր պաշտպանության նախարար Փիտ Հեգսեթի հետ, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին իրատեսական չէ:

Նա ասել է, որ դա «գործնական չէ»: