USAID-ի փաթեթներ են հայտնաբերվել « Հեզբոլլահի» զինատեսակների մեջ․ NYP

Մանրամասներ
ամն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) մարդասիրական օգնություն է հայտնաբերվել «Հեզբոլլահին» պատկանող զենքի մեջ, հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի նախկին զինծառայող Աշեր Ֆրեդմանը։

«Լիբանանի գյուղերից մեկում, որտեղ գտնվել է «Հեզբոլլահի» հենակետը, USAID-ի պիտակով փաթեթների կողքին հայտնաբերել են դիպուկահար հրացաններ, հակատանկային հրթիռներ և պայթուցիկ նյութեր»,- ասվում է հրապարակման մեջ:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է USAID-ի ղեկավար, ավելի վաղ ասել է, որ կառավարությունը կվերանայի գործակալությունը «վերևից ներքև»՝ որոշելու, թե արդյոք ծրագրերի ֆինանսավորումը համապատասխանում է ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքականությանը, քանի որ ԱՄՆ USAID-ն գումար է ծախսել՝ «ի վնաս Միացյալ Նահանգների»: Նրա խոսքով, վերագնահատումից հետո որոշ դեպքերում օգնությունը կսառեցվի կամ կավելացվի։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ավելի վաղ հայտարարել էր, որ ամբողջ աշխարհում ուղղակի վարձով աշխատող իր անձնակազմը, մի քանի բացառություններով, կտեղափոխվի վարչական արձակուրդի: CBS-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ USAID-ի բոլոր առաքելությունները արտերկրում հրամայվել են փակել, և նրանց ողջ անձնակազմը հետ կկանչվի: